Անոթային վիրաբուժություն
Անոթնային վիրաբուժությունը վիրաբուժության տեսակ է, որի օգնությամբ անոթային համակարգի, կամ երակների ու զարկերկների հիվանդությունները բուժվում են բժշկական թերապիայի, նվազագույն միջամտությամբ զոնդավորման պրոցեդուրաների և վիրահատության միջոցով: Այս մասնագիտացումն առաջացել է ընդհանուր և սրտի վիրաբուժությունից, ինչպես նաև նվազագույն միջամտությամբ մեթոդներից, որոնցից առաջինը եղել է վիրաբուժական ճառագայթաբանությունը: Ոլորտի առաջատամարտիկներն են ռուս վիրաբույժ Նիկոլայ Կորոտկովը, ով հայտնի է վաղ վիրահատական տեխնոլոգիաների ստեղծմամբ, ամերիկացի ճառագայթաբան Չարլզ Թեոդոր Դոթթերը, ով համարվում է նվազագույն միջամտությամբ անգիոպլաստիկայի հիմնադիրը, և ավստրիացի Ռոբերտ Պատոնը, ով օգնել է, որ այս ոլորտը ճանաչելի դառնա որպես մասնագիտություն:

Էդվին Ուայլին Սան Ֆրանցիսկոյից Ամերիկայում առաջիններից էր, ով մշակեց և նպաստեց անոթային վիրաբուժության ընդլայնված ուսուցումը և առաջ մղեց դրա ճանաչումը որպես մասնագիտացում Միացյալ Նահանգներում 1970-ական թթ. սկզբին: Անոթային վիրաբույժը ուսումնասիրում է այն հիվանդությունների դիագնոստիկան և բուժումը, որոնք ազդում են անոթային համակարգի վրա, բացի սրտից և ուղեղից: Կրծքային վիրաբուժության մասնագետները բուժում են սրտի և դրա անոթների հիվանդությունները: Նյարդավիրաբույժները զբաղվում են ուղեղի անոթների վիրաբուժական հիվանդություններով (օրինակ` ներգանգային անևրիզմա):
Գրանցվել