Քթի պլաստիկ վիրահատություն
Ռինոպլաստիկան պլաստիկ վիրահատություն է, որը կատարվում է քթի ձևը փոխելու, գործառույթները վերականգնելու և այն էսթետիկապես գեղեցկացնելու համար` վերացնելով քթի վնասվածքները, բնածին թերությունները, շնչառական խոչընդոտները և շտկելով անհաջող հիմնական ռինոպլաստիկայի հետևանքները:

Բաց և փակ ռինոպլատիկայի ժամանակ օթոլարինգոլոգը (քիթ-կոկորդ-ականջի մասնագետը), դիմածնոտային վիրաբույժը (ծնոտի, դեմքի և պարանոցի մասնագետը) կամ պլաստիկ վիրաբույժը ստեղծում է ֆունկցիոնալ, էսթետիկական և դեմքին համաչափ քիթ`առանձնացնելով քթի մաշկը և փափուկ հյուսվածքները քթի ոսկրա-աճառային հենքից և շտկելով դրանք ըստ պահանջի, կարելով կտրվածքները և տեղադրելով վիրախծուծ կամ ստենտ, կամ էլ երկուսը միասին`շտկված քիթը ֆիքսելու համար, որպեսզի ապահովվի վիրահատական կտրվածքի պատշաճ բուժումը: Ոչ-վիրահատական ռինոպլաստիկան ուղղում է քթի փոքր թերությունները կենսաբանորեն իներտ նյութերը մաշկի տակ ներարկելու միջոցով:
Գրանցվել