Կոպերի պլաստիկ վիրահատությունը հայտնի է նաև բլեֆարոպլաստիկա (հունարեն
բլեֆարոն`կոպ, պլաստիկե-ձևավորում) անվամբ: Այն համարվում է ոչ այնքան վտանգավոր,
որքան բարդ վիրահատություն, տևում է 2-ից 3 ժամ:
Կոպերի պլաստիկ վիրահատության մասին հիշատակվում է դեռ հարյուրամյակներ առաջ գրված
հնադարյան հունական և հռոմեական ձեռագրերում, որոնցում առկա տեղեկություններն
օգտագործելով, միջնադարի բժիշկները դրանք ավելի են կատարելագործել:
Այն կատարվում է վերևի և ներքևի կոպերի ձգումների, նրանց վրայից ճարպային հյուսվածքի
ավելցուկի հեռացման, ինչպես նաև աչքերի կտրվածքի և ձևի փոփոխության նպատակով:
Վիրահատության շնորհիվ հնարավոր է հեռացնել աչքերի տակի պարկերը, աչքերի շուրջ
առաջացած կնճիռներն ու ծալքերը:
Գոյություն ունի էսթետիկ բլեֆարոպլաստիկայի մի քանի տեսակ: Դասական մեթոդը առաջարկում
է կտրվածքներ անել վերևի և ներքևի կոպերին, կնճիռների շրջանում և այս ճանապարհով
կատարել մաշկի և ճարպահյուսվածքի ավելցուկի հեռացում:
Բլեֆարոպլաստիկան դեմքին հաղորդում է ավելի երիտասարդ, էներգիայովլի և հանգստացած
տեսք: Հայացքը դառնում է ավելի արտահայտիչ և գրավիչ: Կոպերի պլաստիկ վիրահատությունից
հետո, մի քանի օր պահպանվում է հյուսվածքների այտուցվածությունը: Կապտուկները
սովորաբար անցնում են վիրահատությունից 3-5 օրանց: Կարերը հանվում են վիրահատությունից
4-5 օրանց, ինչից հետո մի քանի օր սպիերի վրա դրվում են պաշտպանիչ պիտակներ: Այս
ժամանակաշրջանում արդեն թույլատրվում է օգտագործել դեկորատիվ հիպոալերգիկ կոսմետիկա:
Վիրահատությունից հետո 1-2 շաբաթ հարկավոր է կրել արևապաշտպան ակնոցներ, որոնք զերծ
կպահեն ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից:
Վիրահատությունից շատ չանցած սպիերը գունազրկվում են և աստիճանաբար անցնում:
Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս իրականացնել կոպերի լազերային
վիրահատություն, որն ավելի արագ է և հեշտ, իսկ հյուսվածքների վերականգնումն ավելի դյուրին
է: Գոյություն ունի բլեֆարոպլաստիկայի մի քանի տեսակ: Դրանքեն`