Ականջների պլաստիկան նշանակում է վիրահատական կամ ոչ վիրահատական միջամտություն, ականջի խոռոչի (արտաքին ականջի) թերությունները շտկելու համար: Այն կիրառվում է նաև բնածին թերության կամ վնասվածքի հետևանքով դեֆորմացված կամ բացակայող արտաքին ականջի խոռոչի վերաանգնման համար:
Վիրաբույժըշտկում է թերությունը կամ տձևությունը՝ ձևավոևելով բնական համամասնությամբ, եզրագծով ու տեսքով ակաջի խոռոչ, ինչը սովորաբար արվում է արտաքին ականջի աճառային հյուսվածքների վերաձևավոևման, տեղափոխման կամ մեծացման միջոցով:
Օտոպլաստիկայի ուղղիչ նպատան է հետ տանել ականջները այնպես, որ դրանք համաչափ ու բնական ուրվագիծ ունենան առանց վիրահատական միջամտության հետքերի: Վիրահատված ականջը պետք է բնական տեսք ունենա և՛ դիմացից, և՛ հետևից, և՛ կողքից նայելիս: