Փոքրացնող մամմոպլատիկան (կամ կրծքի փոքրացումը) պլաստիկ վիրահատություն է մեծ կրծքագեղձերի փոքրացման նպատակով : Կնոջ մարմնին համաչափ ֆունկցիոնալ կրծքի վերականգնման համար անցկացվող կրծքի փոքրացման վիրահատության ժամանակ ամենակարևոր նկատառոմը պտուկի և արեոլայի համալիր հյուսվածքի կենսունակությունն է` ապահովելու համար կրծքագեղձերի ֆունկցիոնալ զգայունությունը և կաթնարտադրության ընդունակությունը:
Կրծքի փոքրացման վիրահատության ցուցումները երեքն են` ֆիզիկական, էսթետիկ և հոգեբանական: Դրանք, իրենց հերթին, միտված են կրծքի, կնոջ ինքնագնահատականի և նրա հոգեկան առողջության վերականգնմանը :
Փոքրացնող մամմոպլատիկայում օգտագործվող վիրահատական տեխնոլոգիաները և փորձը կիրառվում են նաև մաստոպեկսիայի (կրծքիձգման) ժամանակ :
Ավելին, տղամարդկանց գինեկոմաստիայի (“կնոջկրծքի”) ուղղումը կրծքի փոքրացման նմանատիպ վիրահատություն է, որտեղ հաշվի չի առնվում կաթնարտադրման ընդունակությունը: