Ականջների պլաստիկ վիրահատություն


Ականջների պլաստիկ վիրահատությունն այլ կերպ կոչվում է օտոպլաստիկա, այսինքն ականջների պլաստիկա: Գոյություն ունի օտոպլաստիկայի 200 տեսակ: Ականջների վիրահատությանը հիմնականում դիմում են ականջների բնածին և ձեռքբերովի թերությունները` ձևն ու չափերը փոխելու համար, երբ դրանք ցցված են կամ դեֆորմացված:

Նախքան վիրահատությունը «Վիկ Մեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում Դուք պետք է հանձնեք համապատասխան անալիզներ և անցնեք անվճար բուժզննում: Յուրաքանչյուր ականջ հետազոտվում է առանձին, քանի որ որպես կանոն մի ականջը մյուսից տարբերվում է և չափերով, և ձևով: Ականջները հնարավոր է դարձնել իրար շատ նման, սակայն անհնար է 2 ականջն էլ դարձնել  բացարձակապես միանման:

Մեծահասակների համար վիրահատության ժամանակ կիրառվում է տեղային անզգայացում՝ ականջի առաջային և հետին հատվածներում սրսկելու միջոցով: Պատանիների և երեխաների պարագայում կիրառվում է ընդհանուր անզգայացումը: Վիրահատության ժամանակ մեծահասակ հաճախորդն ի վիճակի է լսել, սակայն ցավային զգացողություններ չի ունենում:

Ականջների պլաստիկ վիրահատության ամենահաճախակի օգտագործվող 3 մեթոդներն են.

·         Furnas-ի նկարագրած ականջների պլաստիկան: Այն կատարվում է ականջի խեցու և գանգի արանքում, ականջի հետնամասում մաշկի լայն հատվածի կտրմամբ: Ականջի աճառը կարի միջոցով կպցնում են քունքոսկրին և այսպիսով ականջը սեղմվում է գլխին:

·         Հաջորդ մեթոդը ցցված ականջների շտկումն է ականջների աճառային ծալքերի ձևավորման շնորհիվ:

·         Էթենստրոմի մեթոդի կիրառման ժամանակ մոտ 1սմ երկարության կտրվածք է արվում ականջի հետին հատվածում, որի միջով բարակացվում է ականջի առաջնային հատվածի աճառը:

«Վիկ Մեդ»-ում ցանկացած մեթոդի կիրառման պարագայում Դուք մեկ ամբողջ օր լինում եք հսկողության ներքո, իսկ կարերը հանվում են 7 օրից: Կարերը հանելուց հետո, 1-2 ամիս անհրաժեշտ է քնել վիրակապով: 6 ամիս չի թույլատրվում զբաղվել այնպիսի մարզաձևերով, ինչպիսիք են բռնցքամարտը, ըմշամարտը և այլն:

Պատկերասրահ