Բարի Գալուստ


Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն: Իսկ գեղեցկություն կարելի է ձեռք բերել նաև "Վիկմեդ" բժշկական կենտրոնի մասնագետների ջանադիր աշխատանքի շնորհիվ: Վաղուց արդեն անցյալում են այն ժամանակները, երբ արտաքին ինչ-ինչ խնդիրներ ունեցող մարդիկ ողջ կյանքում հայելու հետ անհաշտ ապրելու էին դատապարտված: Էսթետիկ վիրաբուժությունը ողջ աշխարհում օրեցօր կատարելագործվում է և նոր նվաճումներ ձեռք բերում: Հայաստանը էսթետիկ վիրաբուժության զարգացման ընդհանուր ռիթմից նույնպես հետ չի մնում: Ընդամենը պետք է ճիշտ կողմնորոշվել մասնագետի ընտրության հարցում:
  "Վիկմեդ" բժշկական կենտրոնն իր տեսակով տարբերվում է պլաստիկ վիրահատություններ իրականացնող մյուս բուժհաստատություններից: Կենտրոնի առանձնահատկություններից մեկն այն է, որ կլինիկան սպասարկում է մեկ հիվանդի, այստեղ պայմանները ստեղծված են մեկ հիվանդի համար: Ու թեև դրա պատճառը տարածքի փոքրությունն է, սակայն այն ունի նաև իր անվիճելի առավելությունները: Բնականաբար, մեկ հիվանդի նկատմամբ ուշադրությունը հետվիրահատական շրջանում առավել է լինում: Ամբողջ կոլեկտիվը աշխատում է մեկ հիվանդի համար, ուշադրության կենտրոնում այդ մեկ հիվանդն է:
Մանրամասն

Ձեր կնճիռներն արդեն իրենց զգացնել են տալիս... Դուք ձգտում եք երևալ ավելի երիտասարդ... "Վիկմեդ" բժշկական կենտրոնում բարձրակարգ մասնագետները մաշկի և հարակից հյուսվածքների ձգման միջոցով կհեռացնեն Ձեր դեմքի կնճիռները, մաշկի կախվածությունը (ավելցուկը) և ծերության մյուս նշանները:Դեմքի մաշկի ձգումների մեթոդին հիմնականում դիմում են 40-60 տարեկան հասակում, քանի որ դեմքի և վզի մաշկի ծերացման պրոցեսը տեղի է ունենում հենց այս շրջանում: Միաժամանակ, դեմքի ոսկրային կառուցվածքն այս տարիքում դեռ չի ենթարկվում ծերերին հատուկ փոփոխությունների:

Մանրամասն
Քթի ձևի կամ չափերի վերականգնման տեխնիկան իր պատմական զարգացման ընթացքում անցել է 3 փուլ: Առաջինը սկսվել է մեր թվարկությունից 1000 տարի առաջ: Այս շրջանում քթի վիրահատության համար վիրաբույժներն օգտագործել են հյուսվածքի կտորներ ճակատի, այտերի և հետույքի հատվածներից:Ռինոպլաստիկայի զարգացման երկրորդ շրջանը տեղի է ունեցել 1450-1760թթ.-ին, Եվրոպայում, երբ վիրահատության համար հյուսվածքի կտորներ էին վերցնում ձեռքերի, այտերի մաշկից, ինչպես նաև կատարելագործել էին ճակատի մաշկից հյուսվածք վերցնելու տեխնիկան:
Մանրամասն
Պլաստիկ վիրաբուժությունն իր ձեռքբերումներով այսօր կարծես ձեռնոց է նետում բնությանը: Չափազանց հարուստ և բազմազան է կենտրոնում իրականացվող վիրահատությունների ցանկը` քթի արտաքին տեսքի էսթետիկ փոփոխություններ, դեմքի ձգումներ, ականջների բնածին և ձեռքբերովի դեֆորմացիաների և արատների շտկումներ, կրծքագեղձի բոլոր տեսակի վիրահատություններ, ինչպես` մեծացումներ` սիլիկոնային ինպլանտների օգտագործումով, ձգումներ և փոքրացումներ կամ նիհարելուց հետո առաջացած մաշկի ավելցուկների շտկումներ, լիպոսակցիա և այլն:

Մանրամասն